Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆլավամեդ®-ը
Ֆլավամեդ®-ը դեղամիջոցներ են, որոնցում պարունակվող ակտիվ նյութն ամբրոքսոլն է: Այդ ակտիվ նյութը պատկանում է հազի և մրսածության դեմ միջոցների դեղաբուժական խմբին:
Ցուցումներ` Ֆլավամեդ®-ով բուժման համար
Ֆլավամեդ® դեղամիջոցներն օգտագործվում են պրոդուկտիվ հազի բուժման համար, որն առաջանում է թոքերի և բրոնխների սուր կամ քրոնիկ հիվանդությունների պատճառով:
Ֆլավամեդ®-ը հասանելի է երեք տարբեր ձևերով. հազի լուծույթ, դեղահատեր և դյուրալույծ դեղահատեր: