Հատկություններ
Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատը պարունակում է ակտիվ նյութի բարձր դեղաչափ:
Ակտիվ նյութը սկսում է արագ գործել:
Դյուրալույծ դեղահատերն ունեն բաժանման գիծ, որով կարող են բաժանվել հավասար դեղաչափերի:
Առանձնահատկություններ
- Ակտիվ նյութի բարձր դեղաչափ յուրաքանչյուր դյուրալույծ դեղահատում +
- Արագ գործող ակտիվ նյութ ++
- Բաժանման գիծ, որն օգնում է հավասար դեղաչափերի բաժանել
Տարիքի հետ կապված խորհուրդներ
Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր խորհուրդ է տրվում ընդունել 12 տարեկանից բարձր դեռահասներին և մեծահասակներին:
Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր դեղամիջոցը չի թույլատրվում ընդունել 12 տարին չլրացած երեխաներին:
Բաղադրությունը, տեսքը, պարունակությունը
Բաղադրությունը
Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր պարունակում է ակտիվ նյութ, որը կոչվում է ամբրոքսոլի հիդրոքլորիդ:
Մեկ դյուրալույծ դեղահատը պարունակում է 60 մգ ակտիվ նյութ` ամբրոքսոլի հիդրոքլորիդ:
Մյուս բաղադրիչներն են`
Կիտրոնաթթու, ջրազուրկ, նատրիումի ջրածնի կարբոնատ, նատրիումի կարբոնատ, ջրազուրկ, սախարինի նատրիում, նատրիումի ցիկլամատ, նատրիումի քլորիդ, նատրիումի ցիտրատ, կաթնաշաքար, ջրազուրկ, մանիտոլ (E 421), սորբիտոլ (E 420), սիմետիկոն, բալի բուրահաղորդիչ «ALH» կոդ 801, որը պարունակում է բալի բնական / բնականին մոտ հեղուկ բուրահաղորդիչ (կոդ 5443), սև բալի բնական / բնականին մոտ փոշի բուրահաղորդիչ (կոդ 5862P), մալտոդեքստրին, մանիտոլ, գլյուկոնոլակտոն, սորբիտոլ, ակացիա և կոլոիդային ջրազուրկ սիլիկատ:
Արտաքին տեսքը
Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 18 մմ տրամագծով կլոր սպիտակ դեղահատեր են, որոնք մի կողմում ունեն բաժանման գիծ:
Դյուրալույծ դեղահատերը կարող են բաժանվել հավասար դեղաչափերի:
Պարունակությունը
Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր արտադրվում է տուփերով` հազի դեմ 10 դյուրալույծ դեղահատերով:
Ճիշտ դեղաչափում
Մշտապես հետևեք ձեր բժշկի կամ դեղագործի կողմից նշանակված դեղաչափերին: Եթե դեռևս չեք խորհրդակցել բժշկի հետ, ընդունեք Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր, ինչպես ներկայացված է ներդիր թերթիկում կամ ինչպես նկարագրված է այստեղ:
Եթե վստահ չեք դեղաքանակի հարցում, դիմեք ձեր բժշկին կամ դեղագործին:
Հիվանդի թերթիկում կամ դեղաչափի հաշվիչում առաջարկվող դեղաչափերը կիրառվում են, եթե ձեր բժիշկն այլ դեղաչափերով չի նշանակել ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր:
Դեղաչափի տվյալ հաշվիչը կօգնի ձեզ արագ հաշվարկել Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր դեղամիջոցի ճիշտ դեղաչափը (ձեր կամ ձեր երեխայի համար):
Ընտրեք, ով է ընդունելու Ֆլավամեդ® դեղամիջոցը
Օրական դեղաչափը 12 տարեկան դեռահասների և մեծահասակների համար
Առաջին 2-ից 3 օրվա ընթացքում
Դյուրալույծ դեղահատի 1/2 օրական 3 անգամ
Այնուհետև
Դյուրալույծ դեղահատի 1/2 օրական 2 անգամ
Օրական դեղաչափը մեծահասակների համար
1 դյուրալույծ դեղահատ օրական 2 անգամ
Լրացուցիչ տեղեկություններ
Ե՞րբ ընդունել Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր 60 մգ
Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր պետք է լուծել մի բաժակ ջրի մեջ և խմել ուտելուց հետո:
Բուժման տևողությունը
Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր չպետք է ընդունել 4-5 օրից ավելի երկար, եթե այն չի նշանակվել բժշկի կողմից:
Եթե ախտանիշները պահպանվում կամ վատթարանում են դեղամիջոցը 4-5 օր ընդունելուց հետո, անհապաղ խորհրդակցեք բժշկի հետ:
Եթե գերազանցել եք խորհուրդ տրվող դեղաչափը
Եթե դուք ընդունել եք անհրաժեշտ քանակից ավելի շատ Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր, դիմեք բժշկի, ով այնուհետև ձեզ բուժում կնշանակի:
Բաց թողնված կամ չափազանց քիչ դեղաչա
Եթե դուք բաց եք թողել Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատերի ընդունումը կամ շատ քիչ քանակությամբ եք ընդունել այն, ապա հաջորդ ընդունման ժամանակ դեղամիջոցը պետք է ընդունել նախատեսված դեղաչափով:
Բաց թողնված դեղաչափը լրացնելու համար չի կարելի կրկնակի դեղաչափ ընդունել:
Լակտոզայի անտանելիություն, սորբիտոլի անտանելիություն, նատրիումի սահմանափակ կիրառման սննդակարգ
Եթե ձեր բժիշկը ձեզ տեղեկացրել է, որ դուք անտանելիություն ունեք շաքարի որոշ տեսակների նկատմամբ կամ պահում եք նատրիումի սահմանափակ կիրառման սննդակարգ, ապա նախքան Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատեր ընդունելը, դիմեք բժշկի:Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատերի յուրաքանչյուր դյուրալույծ դեղահատ պարունակում է 5.5 մմոլ (126.5 մգ) նատրիում:
Սա պետք է հաշվի առնեն նատրիումի սահմանափակ կիրառման սննդակարգ ունեցող հիվանդները:
Պահպանում
Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատերը պահեք երեխաների տեսադաշտից հեռու և անհասանելի վայրում:
Մի պահեք Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատերը> 30°C-ից բարձր ջերմաստիճանում:
Մի քանի դեղաչափ պարունակող տարան պահեք հերմետիկ փակ վիճակում, որպեսզի պաշտպանեք տարայի պարունակությունը լույսից և խոնավությունից:
Պիտանիության ժամկետ
Մի օգտագործեք Ֆլավամեդ® դյուրալույծ դեղահատերը ժամկետը լրանալուց հետո, որը նշված է դեղաչափ պարունակող պիտակի և տուփի վրա` «Պիտանի է մինչև» բառերից հետո:
Մի օգտագործեք Flavamed® ® դյուրալույծ դեղահատերը պիտանելիության ժամկետը լրանալուց հետո, որը նշված է նշված է դեղաչափ պարունակող պիտակի և տուփի վրա` «Պիտանի է մինչև» բառերից հետո:
Պիտանիության ժամկետը նշված ամսվա վերջին օրն է: