Հատկություններ
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ արտադրվում է փորձարկման ենթարկված օշարակի տեսքով, չի պարունակում շաքար և էթանոլ և ունի ազնվամորու մրգային համ:
Հատուկ առանձնահատկություններ
- Փորձված դեղաձև
- Առանց շաքարի և էթանոլի
- Ազնվամորու մրգային համ
Տարիքի հետ կապված խորհուրդներ
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ խորհուրդ է տրվում ընդունել 2 տարեկանից բարձր երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին:
Ֆլավամեդ®-ը չի թույլատրվում ընդունել երկու տարին չլրացած երեխաներին
Բաղադրությունը, տեսքը, պարունակությունը
Բաղադրություն
Ֆլավամեդ®-ը ներքին ընդունման լուծույթ հազի դեմ պարունակում է ակտիվ նյութ, որը կոչվում է ամբրոքսոլի հիդրոքլորիդ:
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ 5 մլ տարողությամբ մեկ չափիչ գդալը պարունակում է 15 մգ ակտիվ նյութ` ամբրոքսոլի հիդրոքլորիդ:
Մյուս բաղադրիչներն են`
Սորբիտոլ, հեղուկ, ոչ բյուրեղացնող (E420), բենզոաթթու, գլիցերին 85 տոկոս, հիդրօքսիէթիլ ցելյուլոզա, ազնվամորու բուրահաղորդիչ, զտված ջուր:
Արտաքին տեսքը
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ պարզ, անգույն, մի փոքր շագանակագույն երանգ ունեցող հեղուկ է` ազնվամորու մրգային բույրով:
Պարունակությունը
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ մեկ շիշը պարունակում է 100 մլ լուծույթ:
Ներառված է նաև 1.25 մլ, 2.5 մլ և 5 մլ (գդալի եզրը) տարողությամբ չափիչ գդալ` չափային աստիճանավորմամբ:
Ճիշտ դեղաչափում
Մշտապես հետևեք ձեր բժշկի կամ դեղագործի կողմից նշանակված դեղաչափերին: Եթե դեռևս չեք խորհրդակցել բժշկի հետ, ընդունեք Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ, ինչպես ներկայացված է ներդիր թերթիկում կամ ինչպես նկարագրված է այստեղ:
Եթե վստահ չեք դեղաքանակի հարցում, դիմեք ձեր բժշկին կամ դեղագործին:
Ներդիր թերթիկում կամ դեղաչափի հաշվիչում առաջարկվող դեղաչափերը կիրառվում են, եթե ձեր բժիշկն այլ դեղաչափերով չի նշանակել ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ։
Դեղաչափի տվյալ հաշվիչը կօգնի ձեզ արագ հաշվարկել Ֆլավամեդ® դեղամիջոցի ճիշտ դեղաչափը (ձեր կամ ձեր երեխայի համար):
Ընտրեք, ով է ընդունելու Ֆլավամեդ® դեղամիջոցը
Օրական դեղաչափը 2-ից 5 տարեկան երեխաների համար
1/2 չափիչ գդալ օրական 3 անգամ
Օրական 3 անգամ 2,5 մլ ներընդունման լուծույթ
Օրական դեղաչափը 6-ից 12 տարեկան երեխաների համար
1 չափիչ գդալ օրական 2-3 անգամ
Օրական 2-3 անգամ 5 մլ ներընդունման լուծույթ
Օրական դեղաչափը 12 տարեկան դեռահասների և մեծահասակների համար
Առաջին 2-ից 3 օրվա ընթացքում
2 չափիչ գդալ օրական 3 անգամ
Օրական 3 անգամ 10 մլ ներընդունման լուծույթ
Այնուհետև
2 չափիչ գդալ օրական 2 անգամ
Օրական 2 անգամ 10 մլ ներընդունման լուծույթ
Օրական դեղաչափը մեծահասակների համար
4 չափիչ գդալ օրական 2 անգամ
Օրական 2 անգամ 20 մլ ներընդունման լուծույթ
Լրացուցիչ տեղեկություններ
Ե՞րբ ընդունել Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ։
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ, պետք է ընդունել ուտելուց հետո՝ օգտագործելով ներառված չափիչ գդալը:
Բուժման տևողությունը
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ չպետք է ընդունել 4-5 օրից ավելի երկար, եթե այն չի նշանակվել բժշկի կողմից: Եթե ախտանիշները պահպանվում կամ վատթարանում են դեղամիջոցը 4-5 օր օգտագործելուց հետո, անհապաղ խորհրդակցեք բժշկի հետ:
Եթե գերազանցել եք խորհուրդ տրվող դեղաչափը
Եթե դուք ընդունել եք անհրաժեշտ քանակից ավելի շատ Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ, դիմեք բժշկի, որը հաջորդիվ ձեզ բուժում կնշանակի:
Բաց թողնված կամ չափազանց քիչ դեղաչափ
Եթե դուք բաց եք թողել Ֆլավամեդ ներքին ընդունման լուծույթ հազի դեմ ընդունումը կամ շատ քիչ քանակությամբ եք ընդունել այն, ապա հաջորդ ընդունման ժամանակ դեղամիջոցը պետք է ընդունել նախատեսված դեղաչափով:
Բաց թողնված դեղաչափը լրացնելու համար չի կարելի կրկնակի դեղաչափ ընդունել:
Սորբիտոլի անտանելիություն
Եթե ձեր բժիշկը ձեզ տեղեկացրել է, որ դուք անտանելիություն ունեք շաքարի որոշ տեսակների նկատմամբ, նախքան Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ ընդունելը, դիմեք բժշկի:
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ 5 մլ տարողությամբ մեկ չափիչ գդալը պարունակում է 1.75 գ սորբիտոլ (= 0.15 հացային միավոր):Սորբիտոլը կարող է ունենալ թեթև լուծողական ազդեցություն:
Պահպանում
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ, պահեք երեխաների տեսադաշտից հեռու և անհասանելի վայրում:
Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ չի պահանջում պահպանման հատուկ պայմաններ
Պիտանիության ժամկետ
Մի օգտագործեք Ֆլավամեդ® ներքին ընդունման լուծույթ հազի դեմ ժամկետը լրանալուց հետո, որը նշված է պիտակի և տուփի վրա` «Պիտանի է մինչև» բառերից հետո:
Պիտանիության ժամկետը նշված ամսվա վերջին օրն է:
Բացելուց հետո օգտագործեք 6 ամիս: