Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Ինչպե՞ս են աշխատում շնչուղիները

Ինչպե՞ս են կառուցված մեր շնչուղիները

Սովորաբար օդը ներս են շնչում քթի միջոցով: 

Երբ մեր օրգանիզմին ավելի շատ օդ է անհրաժեշտ, քիթը միշտ չէ, որ ամենաարդյունավետ միջոցն է օդը դեպի թոքեր փոխանցելու համար: 

Ուստի, երբեմն կարող է անհրաժեշտ լինել բերանով շնչել, հատկապես մարզվելու ժամանակ:  

Քիթ կամ բերան մտնելուց հետո օդն անցնում է շնչափողով կամ «օդի խողովակով»:  

Շնչափողը բաժանվում է ձախ և աջ բրոնխային խողովակների, որոնք կոչվում են բրոնխներ: 

Դրանք գնում են ներքև դեպի թոքեր, որտեղ նրանք շարունակում են բաժանվել ավելի ու ավելի փոքր խողովակների:  

Ամենափոքր խողովակներն ավարտվում են օդային պարկերով, որոնք կոչվում են ալվեոլներ:

Նորմալ թոքերը պարունակում են ավելի քան 300 միլիոն այդպիսի փոքրիկ օդային պարկեր: 

Եթե դրանք բացվեին և հարթ մակերեսի վրա դրվեին, դրանք կփակեին թենիսի խաղադաշտի կրկնակի տարածք: 
 

Ալվեոլները նմանվում են բրոնխային խողովակներին կցված փոքրիկ խաղողի ողկույզների:  

Յուրաքանչյուր օդային պարկ  շրջապատված է փոքրիկ արյունատար անոթներով: 

Այստեղ է, որ մեր շնչած թթվածինը փոխանակվում է ածխաթթու գազի հետ: 

Մեր շնչած օդը թթվածին է պարունակում:  

Թթվածինը գազ է, որը մարմինն էներգիայով է ապահովում: 

Այն ներթափանցում է մեր արյունատար անոթներ թոքերի փոքր օդային պարկերի  միջոցով: 

Ածխածնի երկօքսիդը գազ է, որն արտադրվում է օրգանիզմի կողմից՝ որպես թափոնային պրոդուկտ:  

Ածխաթթու գազից մեր մարմինը մաքրելու համար այս գազը մարմնից տեղափոխվում է դեպի շնչուղիների փոքրիկ արյունատար անոթներ: Ածխաթթու գազը դուրս է գալիս արյան միջից շնչուղիներով. այն մտնում է օդային պարկեր և դեպի դուրս է արտաշնչվում թոքերից:  

Որպեսզի մեր մարմինը գործի, ինչպես հարկն է, մեծապես կարևորվում է թթվածնի ներշնչման և ածխաթթու գազի արտաշնչման կանոնավոր տեմպը:  

Ինչպե՞ս են աշխատում շնչուղիները: 1. Քիթ 2. Բերան 3. Կոկորդ 4. Շնչափող 5. Թոք 6. Բրոնխներ 

Մեր շնչուղիների նպատակը

Մեր թոքերի նպատակն է թթվածին մատակարարել օրգանիզմին և օրգանիզմից հեռացնել ածխաթթու գազը:  

Թթվածինը պարունակվում է մեր շնչած օդի մեջ և մեզ էներգիա է հաղորդում:  

Ածխաթթու գազը մեր օրգանիզմի թափոնային պրոդուկտն է:  

Որպեսզի մեր մարմինը գործի, ինչպես հարկն է, թթվածինը պետք է մտնի արյան մեջ, իսկ ածխաթթու գազը` դուրս գա արյան միջից կանոնավոր տեմպով

Ինչպե՞ս են մեր շնչուղիները պաշտպանվում գրգռիչներից

Շնչուղիներն ունեն գրգռիչներից պաշտպանվելու մի քանի եղանակ: 

Քիթ

Օդը շնչելիս քիթը ֆիլտրի դեր է կատարում՝ կանխելով անցանկալի խոշոր մասնիկների մուտքը դեպի ստորին շնչուղիներ:  

 

Խորխ և թարթիչներ

Եթե գրգռիչը ներթափանցում է բրոնխային խողովակները, այն անշարժանում է ներսում գտնվող լորձի բարակ շերտի մեջ:  

Այս լորձը կոչվում է նաև խորխ կամ թուք:  

Այն անընդհատ դեպի բերան է տեղաափոխվում թարթիչ կոչվող փոքրիկ մազիկներով, որոնք շարված են բրոնխային խողովակների երկայնքով:  

թարթիչները բրոնխներից խորխը տեղափոխում են դեպի կոկորդ, որտեղ խորխը կուլ է տրվում: 

Մեր մարմինն այդ անում է բնազդաբար: 

 

Հազ

Շնչուղիների մեկ այլ պաշտպանիչ միջոց է հազալը:  

Հազալու գործընթացը տեղի է ունենում բրոնխային խողովակների գրգռման արդյունքում:  

Հազի միջոցով խորխը շնչուղիներից կարող է հեռացվել ավելի արագ, քան թարթիչների միջոցով: