Ինչպե՞ս խուսափել թաց հազից
Թաց հազ առաջացնող հիվանդությունների կանխարգելում
Հազալը բազմաթիվ հիվանդությունների ախտանիշ է:
Շարունակեք կարդալ` պարզելու համար, թե ինչպես կանխել որոշ հիվանդություններ, որոնց դեպքում կարող է թաց հազ առաջանալ:
Սուր բրոնխիտ կանխարգելում
Սուր բրոնխիտով հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար հետևյալ քայլերը կարող են օգնել`
-
Ձեռքերը պարբերաբար լվացեք վիրուսների և բակտերիաների ազդեցությունը նվազեցնելու համար
-
Պատվաստվեք գրիպի դեմ ամեն տարի
-
Խորհրդակցեք ձեր բժշկի հետ թոքաբորբի դեմ պատվաստում ստանալու վերաբերյալ, հատկապես, եթե 60 տարեկան եք կամ ավելի բարձր
-
Դադարեցրեք ծխելը
-
Դիմակ կրեք բերանի և քթի հատվածում, երբ օգտագործում եք թոքերի գրգռիչներ, ինչպիսիք են ներկը, ներկը մաքրող միջոցը կամ լաքը
Քրոնիկ բրոնխիտ կանխարգելում
Ծխողների դեպքում ամենակարևոր քայլը ծխելը դադարեցնելն է: Խորհուրդ է տրվում նաև խուսափել փոշուց և քիմիական գոլորշիներից:
Մրսածության կանխարգլումը
Հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար մեծահասակները և երեխաները պետք է ձեռքերը լվանան քիթը մաքրելուց, տակդիրները փոխելուց, սանհանգույցն օգտագործելուց հետո, ինչպես նաև ուտելուց և սնունդ պատրաստելուց առաջ: Սովորաբար մակերեսները, որոնց հաճախ են դիպչում, օրինակ, ինչպիսիք են լվացարանի բռնակները կամ դռների բռնակները, պետք է կանոնավոր մաքրվեն: Կտորե սրբիչներ օգտագործելու փոխարեն կարելի է օգտագործվել թղթե անձեռոցիկներ:
Իմունային համակարգի ամրապնդումը կարող է օգնել օրգանիզմին պայքարել վարակների դեմ: Պասիվ ծխելուց խուսափելը, որը պատասխանատու է բազմաթիվ առողջական խնդիրների, այդ թվում` մրսածության համար, կարող է օգնել ամրապնդել իմունային համակարգը: Շատ հեղուկ խմելը և բավարար քունը ևս կարող են օգնել իմունային համակարգի գործառույթին:
Թոքաբորբի կանխարգելումը
-
Պատվաստումները կարող են օգնել կանխել թոքաբորբի որոշ տեսակներ: Պատվաստանյութերը հասանելի են թոքաբորբի կանխարգելման համար, որի պատճառ են հանդիսանում պնևմակոկի մանրէները, գրիպի վիրուսը կամ գրիպը: Պատվաստանյութերը չեն կարող կանխել վարակի բոլոր դեպքերը: Այնուամենայնիվ, ի տարբերություն նրանց, ովքեր չեն պատվաստվել` մարդիկ, ովքեր թոքաբորբով հիվանդանում են պատվաստումից հետո, հակված են ունենալ ավելի մեղմ ախտանիշներ, որոնք ավելի կարճատև են, ինչպես նաև ունենալ ավելի քիչ լուրջ բարդություններ:
-
Թոքաբորբը կանխելու մեկ այլ միջոց է լավ հիգիենան, այսինքն՝ ձեռքերը ջրով և օճառով լվանալը մանրէները հեռացնելու համար:
-
Ծխելը թողնելն օգնում է կանխարգելել թոքաբորբը, քանի որ ծխելը վնասում է շնչուղիների` ֆիլտրելու և մանրէներից պաշտպանվելու կարողությունը:
-
Իմունային համակարգն ուժեղ պահելը ֆիզիկական վարժությունների և առողջ սննդակարգի միջոցով արդյունավետ է նաև թոքաբորբի կանխարգելման գործում: