Հատկություններ
Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ պարունակում են ակտիվ նյութի արդյունավետ դեղաչափ, փոքր են և հեշտ կուլ տրվող, ինչպես նաև ունեն բաժանման սանդղակ, որոնցով հեշտությամբ բաժանվում են հավասար դեղաչափերի:
Առանձնահատկություններ
- Ակտիվ նյութի արդյունավետ դեղաչափ յուրաքանչյուր դեղահատում
- Հեշտ կուլ տրվող
- Բաժանման սանդղակ, որն օգնում է հավասար դեղաչափերի բաժանել
Տարիքի հետ կապված խորհուրդներ
Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ խորհուրդ է տրվում ընդունել վեց տարեկանից բարձր երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին:
Ֆլավամեդ® դեղամիջոցը չի թույլատրվում ընդունել վեց տարին չլրացած երեխաներին:
Բաղադրությունը, տեսքը, պարունակությունը
Բաղադրությունը
Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ պարունակում է ակտիվ նյութ, որը կոչվում է ամբրոքսոլի հիդրոքլորիդ
Մեկ դեղահատը պարունակում է 30 մգ ակտիվ նյութ` ամբրոքսոլի հիդրոքլորիդ:
Մյուս բաղադրիչներն են`
Լակտոզայի մոնոհիդրատ, եգիպտացորենի օսլա, փոշիացված ցելյուլոզա, նատրիումի կրոսկարմելոզ, պովիդոն K 30, մագնեզիումի ստեարատ:
Արտաքին տեսքը
Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ սպիտակ, կլոր դեղահատեր են, որոնք մի կողմում ունեն բաժանման գիծ:
Դեղահատերը կարող են բաժանվել հավասար դեղաչափերի:
Պարունակությունը
Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ արտադրվում է տուփերով` 20 դեղահատերով:
Ճիշտ դեղաչափում
Մշտապես հետևեք ձեր բժշկի կամ դեղագործի կողմից նշանակված դեղաչափերին:Եթե դեռևս չեք խորհրդակցել բժշկի հետ, ընդունեք Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ, ինչպես ներկայացված է ներդիր թերթիկում կամ ինչպես նկարագրված է այստեղ:
Եթե վստահ չեք դեղաքանակի հարցում, դիմեք ձեր բժշկին կամ դեղագործին:
Ներդիր թերթիկում կամ դեղաչափի հաշվիչում առաջարկվող դեղաչափերը կիրառվում են, եթե ձեր բժիշկն այլ դեղաչափերով չի նշանակել ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ:
Դեղաչափի տվյալ հաշվիչը կօգնի ձեզ արագ հաշվարկել Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ դեղամիջոցի ճիշտ դեղաչափը (ձեր կամ ձեր երեխայի համար):
Ընտրեք, ով է ընդունելու Ֆլավամեդ® դեղամիջոցը
Օրական դեղաչափը 6-ից 12 տարեկան երեխաների համար
1/2 դեղահատ օրական 2-3 անգամ
Օրական դեղաչափը 12 տարեկան դեռահասների և մեծահասակների համար
Առաջին 2-ից 3 օրվա ընթացքում
1 դեղահատ օրական 3 անգամ
Այնուհետև
1 դեղահատ օրական 2 անգամ
Օրական դեղաչափը մեծահասակների համար
2 դեղահատ օրական 2 անգամ
Լրացուցիչ տեղեկություններ
Ե՞րբ ընդունել Ֆլավամեդ® դեղահատեր 30 մգ
Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ խորհուրդ է տրվում կուլ տալ ամբողջապես սննդից հետո` խմելով բավականաչափ հեղուկ։
Բուժման տևողությունը
Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ չպետք է ընդունել 4-5 օրից ավելի երկար, եթե այն չի նշանակվել բժշկի կողմից: Եթե ախտանիշները պահպանվում կամ վատթարանում են դեղամիջոցը 4-5 օր ընդունելուց հետո, անհապաղ խորհրդակցեք բժշկի հետ:
Եթե գերազանցել եք խորհուրդ տրվող դեղաչափը
Եթե դուք ընդունել եք անհրաժեշտ քանակից ավելի շատ Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ, դիմեք բժշկի, որն այնուհետև ձեզ բուժում կնշանակի:
Բաց թողնված կամ չափազանց քիչ դեղաչափ
Եթե դուք բաց եք թողել Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ ընդունումը կամ շատ քիչ քանակությամբ եք ընդունել այն, ապա հաջորդ ընդունման ժամանակ դեղամիջոցը պետք է ընդունել նախատեսված դեղաչափով:
Բաց թողնված դեղաչափը լրացնելու համար չի կարելի կրկնակի դեղաչափ ընդունել:
Լակտոզայի անտանելիություն
Եթե ձեր բժիշկը ձեզ տեղեկացրել է, որ դուք անտանելիություն ունեք շաքարի որոշ տեսակների նկատմամբ, նախքան Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ ընդունելը, դիմեք բժշկի:
Պահպանում
Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ պահեք երեխաների տեսադաշտից հեռու և անհասանելի վայրում:
Մի պահեք 25 °C-ից բարձր ջերմաստիճանում:
Պիտանիության ժամկետ
Մի օգտագործեք Ֆլավամեդ® դեղահատեր հազի դեմ ժամկետը լրանալուց հետո, որը նշված է բլիստերային փաթեթավորման և տուփի վրա` «Պիտանի է մինչև» բառերից հետո:
Պիտանիության ժամկետը նշված ամսվա վերջին օրն է: