Քրոնիկ բրոնխիտ
Ի՞նչ է քրոնիկ բրոնխիտը:
Բրոնխիտը կոկորդից ներքև գտնվող շնչուղիների բորբոքումն է:
Քրոնիկ նշանակում է, որ տվյալ վիճակը երկար է տևում:
Քրոնիկ բրոնխիտը հիմնականում առաջանում է տարվա ընթացքում առնվազն երեք ամիս և առնվազն երկու տարի անընդմեջ:
Քրոնիկ բրոնխիտի պատճառները
Ծխախոտ ծխելը քրոնիկ բրոնխիտի հիմնական պատճառն է: Ծխախոտի ծուխը ներս շնչելիս գրգռվում են շնչուղիները, որոնք էլ խորխ են արտադրում:
Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ենթարկվել են շնչուղիների այլ գրգռիչների ազդեցության, ինչպիսիք են քիմիական գոլորշիները կամ փոշին, ևս կարող են քրոնիկ բրոնխիտ ունենալ:
Ինչպե՞ս է քրոնիկ բրոնխիտն ազդում օրգանիզմի վր
Քրոնիկ բրոնխիտը շարունակական հիվանդություն է: Այս հիվանդության ժամանակ բրոնխիալ խողովակների լորձաթաղանթն անընդհատ գրգռվում և բորբոքվում է:
Դա հանգեցնում է խորխի առաջացման:
Խորխը խցանում է շնչուղիները և դժվարացնում է օդի մուտքը դեպի շնչուղիներ:
Քրոնիկ բրոնխիտի ախտանիշները
Քրոնիկ բրոնխիտի հիմնական ախտանիշը հազն է, որն ամիսներ շարունակ չի անցնում և գրեթե միշտ խորխ է առաջացնում: Հիվանդները կարող են նաև շնչառության հետ կապված խնդիրներ ունենալ և կրծքավանդակի հատվածում սեղմվածություն զգալ:
Քրոնիկ բրոնխիտի ծանրության աստիճանը
Քրոնիկ բրոնխիտը լուրջ և երկարատև հիվանդություն է:
Վաղ ախտորոշումն ու բուժումը, որոնք զուգորդվում են ծխելը թողնելու և պասիվ ծխելուց խուսափելու հետ, կարող են բարելավել կյանքի որակը:
Այնուամենայնիվ, ծանր քրոնիկ բրոնխիտով տառապող մարդկանց լիարժեք վերականգնման հնարավորությունը ցածր է:
Քրոնիկ բրոնխիտի ռիսկի գործոնները
Քրոնիկ բրոնխիտի ռիսկի գործոնները ներառում են`
-
Ծխախոտ ծխելը
-
Ասթմա
-
Կոկորդի ստորին հատվածում գտնվող շնչուղիների բազմաթիվ նախկին բորբոքումներ
-
Մանկահասակ տարիքում շնչուղիների բազմաթիվ նախկին բորբոքումներ
Կանխարգելում
Ծխողների դեպքում ամենակարևոր քայլը ծխելը դադարեցնելն է:
Խորհուրդ է տրվում նաև խուսափել փոշուց և քիմիական գոլորշիներից: