Հազի պատճառները
Հազալն ախտանիշ է համարվում
Հազալը բազմաթիվ բժշկական խնդիրների ախտանիշ է համարվում, ինչը նշանակում է, որ հազի շատ հավանական պատճառներ կան, որոնցից յուրաքանչյուրին անհրաժեշտ է տարբեր մոտեցում ցուցաբերել:
-
Հազալը կարող է լինել ոչ լուրջ սուր հիվանդությունների ախտանիշ, ինչպես օրինակ` մրսածությունը:
Նման դեպքերում հազը սովորաբար երկար չի տևում և կարող է դադարել ինքնուրույն: -
Շատ լուրջ հիվանդությունները ևս կարող են հազի պատճառ դառնալ: Ուստի, երկարատև հազի դեպքում մշտապես անհրաժեշտ է դիմել բժշկի:
Բժիշկն աշխատում է հիվանդի հետ` պարզելու հազի պատճառը, ինչպես նաև լավագույն բուժումը: