Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Սուր բրոնխիտ

Ի՞նչ է  սուր բրոնխիտը:

Սուր բրոնխիտը բորբոքում է, որն ախտահարում է շնչուղիների բրոնխային խողովակները, սովորաբար հանկարծակի է ի հայտ գալիս և տևում է երեքից տասն օր:  

Այնուամենայնիվ, բորբոքման լավացումից հետո հազը և խորխի արտադրությունը կարող են պահպանվել մի քանի շաբաթ:  

Illustration showing a man coughing up mucous, which is a symptom of acute bronchitis
Illustration showing a man coughing up mucous, which is a symptom of acute bronchitis

Սուր բրոնխիտի պատճառները

Սուր բրոնխիտը սովորաբար առաջանում է շնչառական վիրուսով վարակվելու պատճառով: Ժամանակ առ ժամանակ այն կարող է առաջանալ բակտերիալ վարակի պատճառով, չնայած դա տեղի է ունենում ավելի քիչ, քան 10% դեպքերում:  

Դա կարող է առաջանալ նաև գրգռիչ նյութեր շնչելիս, ինչպիսիք են ծխախոտի ծուխը, գոլորշիները, փոշին և աղտոտված օդը:  

Ինչպե՞ս է սուր բրոնխիտը ազդում օրգանիզմի վրա

Սովորաբար բորբոքումը սկսվում է քթից կամ կոկորդից և տեղափոխվում է դեպի բրոնխիալ խողովակներ:  

Երբ մարմինը փորձում է պայքարել վարակի դեմ, այն հանգեցնում է բրոնխիալ խողովակների այտուցվածության, ինչի պատճառով էլ հազ է առաջանում:  

Հազը կարող է երբեմն չոր լինել, բայց դրա միջոցով սովորաբար խորխը դուրս է հանվում:  

Բրոնխիալ խողովակների բորբոքումը նվազեցնում է նաև օդի ծավալը, որը կարող է անցնել բրոնխիալ խողովակների միջով: 

Սա իր հերթին կարող է առաջացնել խզզոց, կրծքավանդակի հատվածում սեղմում և հևոց:  

Ի վերջո, իմունային համակարգը պայքարում է վարակի դեմ: 

Սուր բրոնխիտի ախտանիշները

Սուր բրոնխիտի ամենատարածված ախտանիշներն են`

  • Հազալ խորխով, որը կարող է լինել դեղին կամ կանաչ: Սուր բրոնխիտը սովորաբար տևում է երեքից տասն օր: Այնուամենայնիվ, բորբոքման լավացումից հետո հազը և խորխի արտադրությունը կարող են պահպանվել մի քանի շաբաթ:
  • Կողոսկրերի ցավ` երկար տևած հազի հետևանքով  
  • Խզզոց կամ սուլոցի ձայն շնչելիս  
  • Հարբուխ և քթի փակվածություն, որը սկսվում է կրծքավանդակի հատվածում սեղմվածության զգացումից մի քանի օր առաջ  
  • Թուլության կամ հոգնածության զգացողությու
  • Ակտիվության նվազում 

Սուր բրոնխիտի ծանրության աստիճանը

Սուր բրոնխիտը ժամանակավոր հիվանդություն է և սովորաբար չի առաջացնում մշտական շնչառական դժվարություններ:  

Այնուամենայնիվ, թուլացած իմունային համակարգ կամ առողջության այլ լուրջ խնդիրներ ունեցող անձանց մոտ հնարավոր է զարգանան ծանր խնդիրներ, ինչպիսիք են թոքաբորբը կամ շնչառական անբավարարությունը:  

Սուր բրոնխիտի արդյունքում լուրջ խնդիրներ ունենալու վտանգի տակ գտնվող մարդիկ են. 

  • Տարեցներ 
  • Փոքր երեխաներ  
  • Մարդիկ, որոնք ունեն այլ լուրջ առողջական հիվանդություններ, այդ թվում` քաղցկեղ կամ շաքարային դիաբետ 
  • Մարդիկ, որոնք չեն պատվաստվել գրիպի, թոքաբորբի և կապույտ հազի դեմ

Սուր բրոնխիտի ռիսկային գործոնները

Սուր բրոնխիտի ռիսկի գործոնները ներառում են`

  • Սերտ շփում մեկի հետ, որի մոտ առկա է մրսածություն կամ սուր բրնխիտ  
  • Տարիքին համապատասխան պատվաստումները չստանալը 
  • Ծխախոտի ծխի, գոլորշիների, փոշու և աղտոտված օդի ազդեցությունը 

Կանխարգելում

Սուր բրոնխիտով հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար հետևյալ քայլերը կարող են օգնել` 

  • Ձեռքերը պարբերաբար լվացեք վիրուսների և բակտերիաների ազդեցությունը նվազեցնելու համար 

  • Պատվաստվեք գրիպի դեմ ամեն տարի  

  • Խորհրդակցեք ձեր բժշկի հետ թոքաբորբի դեմ պատվաստում ստանալու վերաբերյալ, հատկապես, եթե 60 տարեկան եք կամ ավելի բարձր  

  • Դադարեցրեք ծխելը  

  • Դիմակ կրեք բերանի և քթի հատվածում, երբ օգտագործում եք թոքերի գրգռիչներ, ինչպիսիք են ներկը, ներկը մաքրող միջոցը կամ լաքը  

Երբ այցելել բժշկի 

Այցելեք բժշկի, եթե կարծում եք, որ ձեր կամ ձեր երեխայի մոտ առկա է սուր բրոնխիտ, և եթե ախտանիշները երկար են պահպանվում: