Sorry, you need to enable JavaScript to visit this website.

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներածություն

Մենք բարձր ենք գնահատում մեր ընկերության նկատմամբ Ձեր հետաքրքրությունը և ցանկանում ենք, որպեսզի մեր ինտերնետային կայքն այցելելիս Ձեզ ապահով զգաք Ձեր անձնական տվյալների պաշտպանության առումով: Մասնավորապես, մենք պահպանում ենք Եվրամիության «Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի» (ՏՊԸԿ) պահանջները:
«Բեռլին-Խեմի» ԲԸ հայաստանյան ներկայացուցչությունը հսկողություն է իրականացնում կայքում Ձեր տվյալների մշակման նկատմամբ: flavamed.am (այսուհետ` «կայք»): Տվյալների հսկիչի մասին տեղեկություններին կարող եք ծանոթանալ ելքային տեղեկատվության բաժնում [http://www.berlin-chemie.am/MetaNavigation/node_2272]: Ձեր տվյալների պաշտպանության գծով մասնագետի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հասցեով` «Ա. Մենարինի ԲԸ-ի Հետազոտության և ձեռնարկատիրական ծառայություն» (A. Menarini Research & Business Service) ՍՊԸ, Տվյալների պաշտպանության գծով մասնագետ, (Datenschutzbeauftragter), 12489 Բեռլին, Գլինիքեր Վեգ 125 կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք հետևյալ հասցեին. [dpo.armenia@berlin-chemie.com]:
Մենք շատ լուրջ ենք վերաբերվում Ձեր անձնական տվյալների պաշտպանությանը: Անձնական տվյալներ են հանդիսանում բոլոր այն տվյալները, որոնք վերաբերում են նույնացված կամ նույնացվելի ֆիզիկական անձին, օրինակ` անունը, հասցեն և էլեկտրոնային հասցեն: Երբ Դուք այցելում եք մեր կայք, մենք վերցնում ենք Ձեզնից անձնական տվյալներ, որոնք մենք մշակում ենք տվյալների անձեռնմխելիության պահպանման կիրառելի կանոններին համապատասխան: Մենք չենք հրապարակում այդ տվյալները կամ չենք փոխանցում դրանք երրորդ անձանց` առանց թույլտվության:
Ձեր տվյալները պահվում են միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր կայքի աշխատանքի և դրան առնչվող ծառայությունների կատարման համար, կամ այն դեպքերում, երբ մենք օրենքի ուժով պարտավոր ենք պահել Ձեր տվյալները:
Տվյալների գաղտնիության պահպանման սույն քաղաքականությամբ կցանկանայիք տեղեկացնել Ձեզ մեր կայքի այցելելիս Ձեզնից վերցվող տվյալների և այդ տվյալների օգտագործման մասին:
Այս առցանց առաջարկը նախատեսված չէ 16 տարեկան փոքր երեխաների համար:

Տեղեկություններ ստանալու նպատակով կայքից օգտվելը
Մեր կայք այցելելիս մշակման ենթակա տվյալները
Մեր կայքից միմիայն տեղեկություններ ստանալու նպատակով օգտվելիս, այսինքն` երբ չեք գրանցվում կամ այլ կերպ տեղեկատվություն չեք տրամադրում, մենք մշակում ենք միմիայն այն անձնական տվյալները, որոնք մեր սերվերին (սպասարկիչ) փոխանցվում են Ձեր բրաուզերի (դիտարկիչ) միջոցով: Եթե ​​ցանկանում եք դիտել մեր կայքը, մենք հավաքում ենք հետևյալ տվյալները, որոնք տեխնիկական տեսանկյունից անհրաժեշտ են մեր կայքը Ձեզ ցուցադրելու և կայքի կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար (իրավական հիմք` ՏՊԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետ).

  • IP հասցե
  • այցի օրը և ժամը
  • ժամանակային գոտու տարբերությունը Գրինվիչի միջին ժամանակի (GMT) համեմատ
  • հարցման բովանդակություն (կոնկրետ կայք)
  • մուտքի կարգավիճակը/HTTP կարգավիճակի կոդ
  • յուրաքանչյուր դեպքում փոխանցված տվյալների քանակը
  • կայքը, որից կատարվում է հարցումը
  • բրաուզերը
  • օպերացիոն համակարգը և օգտվողի ծրագրային համակարգը (ինտերֆեյս)
  • բրաուզերի ծրագրի լեզուն և տարբերակը

Տվյալները պահվում են յոթ օր և այնուհետև ավտոմատացված կարգով ջնջվում են:

Նշումներ «քուքի» ֆայլերի (cookies)  գործածման մասին
«Քուքի» ֆայլների գործածում

ՏՊԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետին համապատասխան մենք մեր կայքում գործածում ենք «քուքի» ֆայլեր` այն բարելավելու համար: «Քուքի» ֆայլերը փոքր տեքստային ֆայլեր են, որոնք ավտոմատացված կերպով ստեղծվում են Ձեր բրաուզերի կողմից և մեր կայք այցելելիս պահվում են Ձեր սարքում (օրինակ` դյուրակիր համակարգիչ, պլանշետ, սմարթֆոն): Օգտագործված սարքին առնչվող տեղեկությունները պահեստավորվում է «քուքի» ֆայլում: Սա չի նշանակում, որ մենք կարող ենք ուղղակիորեն նույնականացնել Ձեզ: «Քուքի» ֆայլերի գործածման նպատակն է մեր ծառայությունները Ձեզ համար ավելի հաճելի դարձնելը: Մենք գործածում ենք կայք այցելությունների «քուքի» ֆայլեր, օրինակ, հասկանալու համար, որ Դուք արդեն այցելել եք մեր կայքի առանձին էջեր: Երբ հեռանում եք մեր կայքից, նման «քուքի» ֆայլերն ավտոմատացված կերպով ջնջվում են:
Օգտատիրոջ հարմարության նկատառումներով մենք գործածում ենք նաև ժամանակավոր «քուքի» ֆայլեր, որոնք պահվում են Ձեր սարքում որոշակի սահմանված ժամանակահատվածում: Եթե Դուք կրկին այցելում եք մեր կայքը մեր ծառայություններից օգտվելու համար, համակարգն անմիջապես հիշում է, որ Դուք արդեն այցելել եք մեր կայքը, ինչ տվյալներ եք մուտքագրել և ինչ կարգավորումներ եք ընտրել. այսպիսով, այլևս ստիպված չեք կրկին մուտքագրել բոլոր տվյալները:
Բացի այդ, մենք օգտագործում ենք «քուքի» ֆայլեր` մեր կայքից օգտվելու դեպքերը վիճակագրության նպատակով արձանագրելու և վերլուծելու համար` Ձեզ մատուցվող մեր ծառայությունները բարելավելու և հատուկ Ձեզ համար հարմարեցված տեղեկատվությունը ցուցադրելու նպատակով: Այդ «քուքի» ֆայլերը հնարավորություն են տալիս մեզ ճանաչել մեր կայքը կրկին այցելող օգտատերերին: Որոշակի ժամանակահատվածից հետո այդ «քուքի» ֆայլերն ավտոմատ կերպով ջնջվում են:
Բրաուզերների մեծ մասը «քուքի» ֆայլերն ընդունում են ավտոմատացված կերպով: Դուք կարող եք այնպես հարմարեցնել Ձեր բրաուզերի կարգավորումները, որպեսզի Ձեր սարքի վրա որևէ «քուքի» ֆայլ չտեղադրվի, կամ ամեն «քուքի» ֆայլ տեղադրելիս հայտնվի համապատասխան ծանուցում: Այնուամենայնիվ, «քուքի» ֆայլերի ամբողջական ապաակտիվացումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ Դուք չեք կարողանա լիարժեք օգտվել մեր կայքի բոլոր գործառույթներից:

Կապ հաստատելը
Կապ հաստատելիս մշակվող տվյալներ
Այն դեպքերում, երբ մեզ հետ կապ եք հաստատում էլեկտրոնային փոստի միջոցով, մենք պահպանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունները (օրինակ` Ձեր էլ. փոստի հասցեն, հնարավոր դեպքերում` Ձեր անունը և հեռախոսահամարը), որպեսզի կարողանանք պատասխանել Ձեր հարցերին:
Ձեզ հետ հաղորդակցվելու նկատառումներով մենք պահպանում ենք այն տեղեկությունները, որոնք տրամադրել եք մեզ հետ կապ հաստատելու համար (իրավական հիմք` ՏՊԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետ):
Եթե ​Դուք տեղեկություններ եք տրամադրում մեր դեղամիջոցների հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին, մենք օրենքով պարտավոր ենք մշակել և պահպանել այդ տեղեկությունները (իրավական հիմք` ՏՊԵԿ-ի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետ):
Այս համատեքստում ձեռքբերված տվյալները ջնջում ենք այն ժամանակ, երբ դրանց պահելու անհրաժեշտությունը վերանում է, կամ սահմանափակում ենք դրանց մշակման գործընթացը` պահպանության կանոնադրական պարտականություններին համապատասխան:

«Google (Universal) Analytics»
Այս ինտերնետային կայքում օգտագործվում է «Google» ընկերության (իրավաբանական հասցե` ԱՄՆ, 94043 Կալիֆորնիա, Մաունթին Վյու, 1600 Էմֆիթիաթեր Փարիուեյ) կողմից տրամադրված «Google (Universal) Analytics» ծառայությունը: Այդ ծառայության օգնությամբ մենք պարբերաբար վերլուծում և բարելավում ենք մեր կայքի գործածումը: Վիճակագրություն վարելը հնարավորություն է տալիս բարելավել և Ձեզ համար ավելի հետաքրքիր դարձնել մեր ծառայությունները: Անձնական տվյալներ ԱՄՆ փոխանցելու բացառիկ դեպքերի համար «Google» ընկերությունն ընդունել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին ԵՄ-ԱՄՆ համաձայնագիրը», https://www.privacyshield.gov/EU-US-Framework. «Google (Universal) Analytics» ծառայության իրավական հիմքը ՏՊԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետն է:
«Google (Universal) Analytics» ծառայությունն օգտվում է այնպիսի հնարքներից, ինչպիսիք են` «քուքի» ֆայլերը, այսինքն` Ձեր համակարգչում պահպանվող տեքստային ֆայլերը, որոնք հնարավոր են տալիս վերլուծել Ձեր կողմից կայքից օգտվելը: Որպես կանոն, Ձեր կողմից կայքից օգտվելու մասին տեղեկատվությունը փոխանցվում է ԱՄՆ-ում «Google» ընկերության սերվեր և պահվում է այդտեղ: Այդուհանդերձ, այս կայքում անանունացվելուց հետո IP հասցեն կրճատվում է նախքան Եվրոպական Միության անդամ պետությունների կամ Եվրոպական տնտեսական տարածքի մասին Կոնվենցիան ստորագրած այլ պետություններ փոխանցվելը: Միայն բացառիկ դեպքերում է ամբողջական IP հասցեն փոխանցվում ԱՄՆ-ում «Google» ընկերության սերվեր և կրճատվում է այդտեղ: «Google Analytics» ծառայության շրջանակներում Ձեր բրաուզերի կողմից փոխանցված անանունացված IP հասցեն այլ «Google» տվյալներին չի միացվի:
Կայքից օգտվելու մասին (այդ թվում` Ձեր IP հասցեն) «քուքի» ֆայլերի միջոցով ստացված տվյալների հավաքագրումն ու «Google» ընկերությանը փոխանցումը, ինչպես նաև «Google» ընկերության կողմից տվյալների մշակումը կանխելու համար կարող եք ներբեռնել և տեղադրել բրաուզերի փլագին, որը հասանելի է հետևյալ հղումով` http://tools.google.com/dlpage/gaoptout?hl=en

Որպես բրաուզերի փլագինի այլընտրանք` կարող եք հետևել այս հղումին` [http://www.en.berlin-chemie.am/MetaNavigation/Privacy-policy#jsgaoptout]` հետագայում «Google Analytics» ծառայության կողմից այս կայքից տվյալների հավաքագրումը կանխելու համար: Այնուհետև Ձեր սարքի վրա կտեղադրվի հրաժարվելու մասին «քուքի» ֆայլը: Ձեր uարքից «քուքի» ֆայլերը ջնջելու դեպքում ստիպված կլինեք կրկին հետևել այս հղմանը` [http://www.en.berlin-chemie.am/MetaNavigation/Privacy-policy#jsgaoptout]:

«Google Tag Manager»
Այս կայքում օգտագործվում է «Google» ընկերության կողմից մշակված «Google Tag Manager» գործիքը, որն ընկերություններին տալիս է իրենց կայքի թեգերից օգտվողի ծրագրային համակարգը (ինտերֆեյս) կարգավորելու հնարավորություն: «Google Tag Manager» գործիքում չեն օգտագործվում «քուքի» ֆայլեր և չեն հավաքվում անձնական տվյալներ: Գործիքն ապահովում է այլ թեգերի նախաձեռնումը, որոնք, իրենց հերթին, կարող են հավաքել տվյալներ, որոնք, սակայն «Google Tag Manager» գործիքի համար հասանելի չեն: Եթե ապաակտիվացումը կատարվում է ​​դոմենի կամ «քուքի» ֆայլերի մակարդակով, այն տարածվում է «Google Tag Manager» գործիքին առնչվող բոլոր թրեքինգ թեգերի (tracking tags) վրա:

«Google DoubleClick»
«Google DoubleClick» ծառայությունը մատուցվում է «Google» ընկերությունը: «Google DoubleClick» ծառայությունը «քուքի» ֆայլերի միջոցով ցուցադրում է Ձեզ համար հետաքրքրություն ներկայացնող գովազդները: Իրավական հիմք` ՏՊԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետ:
Օրինակ, «քուքի» ֆայլերի միջոցով հավաքվում են այնպիսի տվյալներ, որոնց միջոցով մենք կարող ենք հասկանալ, թե մեր ո՞ր արտադրանքն է հետաքրքրություն ներկայացնում Ձեզ համար: Այս տեղեկատվության հիման վրա մենք կարող ենք Ձեզ ցուցադրել նաև երրորդ անձանց կայքերում ներկայացված առաջարկները, որոնք կհետաքրքրեն Ձեզ` հիմք ընդունելով որպես օգտատեր նախկինում դրսևորած Ձեր վարքագիծը: Այդ վարքագծի մասին տվյալների հավաքագրումը և գնահատումը կատարվում են անանուն կերպով, և դրանց հիման վրա մենք չենք կարող նույնականացնել Ձեզ: Մասնավորապես, այդ տեղեկությունները չեն միացվում Ձեր անձնական տվյալներին:
«Քուքի» ֆայլն ավտոմատացված կերպով ջնջվում է երեսուն օրից հետո:
Բացի այդ, «Google ad setting manager» միջոցով Դուք կարող եք փոխել հետաքրքրություն ներակայացնող գովազդներ ցուցադրելու կարգավորումները: Այդ մասին տեղեկությունները հասանելի են այս հղումով` https://www.google.com/settings/ads/onweb

«Google» գովազդների և «Google» ընկերության` տվյալների գաղտնիության պահպանման քաղաքականությանն ու օգտատիրոջ հրահանգների մասին լրացուցիչ տեղեկություններին և տվյալների գաղտնիության մասին դրույթներին  ծանոթանալու համար հետևեք այս հղումին` http://www.google.com/policies/technologies/ads/

«Google AdWords»
Առանձին գովազդների, առաջարկների և գործառույթների արդյունավետությունը գնահատելու համար  մենք օգտվում ենք «Google AdWords» և փոխարկման հետագծումից` թրեքինգից (conversion tracking): Այդ նպատակն իրագործելու համար` անմիջապես այն պահին, երբ Դուք սեղմում եք որևէ «Google» գովազդի վրա, տեղադրվում է համապատասխան «քուքի» ֆայլը: Այդ «քուքի» ֆայլը նախատեսված է ոչ թե անձի ​​նույնականացման համար, այլ հնարավորություն է տալիս մեզ պարզելու համար, թե արդյոք Դուք կրկին այցելում եք կայքը` «քուքի» ֆայլի հատուկ առաջարկի գործելու 30 օրվա վավերականության ժամկետում:
«AdWords» յուրաքանչյուր հաճախորդին տրամադրվում է առանձին «քուքի» ֆայլ: Ուստիև` «AdWords» հաճախորդները չեն կարողանում կայքի միջոցով հետևել «քուքի» ֆայլերին: Փոխարկման «քուքի» ֆայլի միջոցով տեղեկություններ ստանալու նպատակն է վարել «AdWords» այն հաճախորդների փոխարկման վիճակագրությունը, ովքեր ընտրել են փոխարկման թրեքինգը: Մենք պարզում ենք այն օգտատերերի ընդհանուր թիվը, ովքեր սեղմել են որևէ գովազդի վրա և փոխակերպման թերքինգի միջոցով անցել են գովազդի էջին:
Դուք կարող եք մշտապես ապաակտիվացնել «Google» փոխակերպման «քուքի» ֆայլի տեղակայումը` Ձեր բրաուզերի ծրագրային ապահովման կարգավորումները փոփոխելու միջոցով:
Ձեր տվյալների մշակման իրավական հիմքը ՏՊԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետն է:
«Google» տվյալների պաշտպանության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հետևեք այս հղումներին` http://www.google.com/intl/de/policies/privacy և https://services.google.com/sitestats/en.html կամ կարող եք այցելել Ցանցային գովազդային նախաձեռնության (NAI) կայքը հետևյալ հղումով` http://www.networkadvertising.org : «Google» ընկերությունն ընդունել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին ԵՄ-ԱՄՆ համաձայնագիրը», https://www.privacyshield.gov/EU-US-Framework :

«YouTube»-ի փլագինների գործածումը
Ձեզ տեսանյութեր ներկայացնելու համար` ի թիվս այլ պրովայդերների` մենք օգտվում ենք «YouTube»-ից: «YouTube»-ը գործարկում է «YouTube» ՍՊԸ-ն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է հետևյալ հասցեում` ԱՄՆ, Կալիֆորնիա 94066, Սան Բրունո, Չերրի պող. 901: «YouTube»-ը ներկայացնում է «Google» ընկերությունը: «YouTube»-ի փլագինների գործածման իրավական հիմքը ՏՊԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետն է:
Մեր կայքում մենք օգտվում ենք «YouTube» պրովայդերի փլագիններից: Այդ փլագիններից օգտվելիս կապ է հաստատվում «YouTube» սերվերների հետ, և ցուցադրվում է փլագինը: Դա հուշում է «YouTube» սերվերին, որ Դուք այցելել եք մեր կայքը: Եթե ​​դուք մուտք եք գործել որպես «YouTube»-ի անդամ, «YouTube»-ն այս տեղեկությունները կապում է Ձեր անձնական հաշվի հետ: Փլագինից օգտվելու դեպքում, օրինակ, տեսանյութի միացման կոճակին սեղմելիս այս տեղեկությունները նույնպես կապվում են օգտատիրոջ Ձեր հաշվին: Տեղեկությունների նման կապակցումը կանխելու համար կարող եք դուրս գալ «YouTube»-ում և «YouTube» ու «Google» ընկերությունների այլ հարթակներում Ձեր ունեցած օգտատիրոջ հաշիվներից և մեր կայքից օգտվելուց առաջ ջնջել այդ ընկերությունների բոլոր համապատասխան «քուքի» ֆայլերը:
«YouTube»-ի («Google») կողմից տվյալների մշակման և տվյալների գաղտնիության պահպանման մասին ծանուցումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հետևեք այս հղումին` www.google.de/intl/de/policies/privacy/ :

Անձնական տվյալներ ստացողներ. տվյալների փոխանցում երրորդ երկրներ
Բացասական արձագանքներ
Եթե մենք տեղեկություններ ստանանք մեր կողմից արտադրվող որևէ ապրանքի նկատմամբ հնարավոր բացասական արձագանքների մասին, մենք օրենքով պարտավոր ենք փաստաթղթավորել նման տեղեկությունները և դրանք, այդ թվում` անձնական տեղեկությունները, փոխանցել աշխարհի տարբեր երկրների պետական մարմիններին, իսկ անհրաժեշտության դեպքում` հետագա գնահատման համար` կապ հաստատել նման տեղեկություններ հայտնած անձանց հետ:

Իրավունքների իրացում
Մեր իրավունքներն իրացնելու կամ այդ իրավունքների օգտատերերի, խորհրդատուների և իշխանությունների իրավունքների նկատմամբ մեր կամ որևէ երրորդ անձանց իրավունքները պաշտպանելու նպատակով`

Տվյալների մշակման ծառայություններ մատուցող` Ընկերության մաս չկազմող ընկերություններ
Մենք օգտվում ենք ծառայությունների մատակարարների ծառայություններից, ովքեր օգնում են մեզ մեր ծառայությունների իրականացման գործում: Այդ ծառայություն մատուցողները մեր հրահանգներին համապատասխան և մեր վերահսկողությամբ մեր անունից մշակում են Ձեր տվյալները` բացառապես Գաղտնիության պահպանման սույն քաղաքականությամբ ամրագրված նպատակներով: Նման ծառայություններ մատուցողները կարող են գործել նաև ԵՄ-ի սահմաններից դուրս (օրինակ` «Google Ireland»-ի «G Suite» ծառայություն): Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները` տվյալների պաշտպանության մասին Եվրոպական Միության օրենքների պահանջներին համապատասխան Ձեր տրամադրած տվյալների պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար: Այն դեպքերում, երբ Ձեր տվյալները փոխանցվում են Եվրոպական տնտեսական տարածքի գոտու սահմաններից դուրս գտնվող երկրներ, մենք ապահովում ենք համապատասխան երաշխիքների կիրառմամբ (օրինակ` ԵՄ Հանձնաժողովի կողմից տրամադրած տվյալների պաշտպանության ստանդարտ` չափանիշային դրույթներ, համապատասխանության մասին ԵՄ որոշում և «Անձնական տվյալների պաշտպանության մասին ԵՄ-ԱՄՆ համաձայնագիր») տվյալների պաշտպանության պատշաճ մակարդակ:

Տվյալների անվտանգություն
Մենք օգտվում ենք անվտանգության տեխնիկական և կազմակերպչական միջոցներից Ձեր անձնական տվյալները չարաշահումներից, կորստից, ոչնչացումից կամ թույլտվություն չունեցող անձանց համար հասանելի դառնալուց պաշտպանելու համար: Մեր անվտանգության միջոցները համապատասխանում են ներկա իրավիճակին:

Ձեր իրավունքները և կոնտակտային տեղեկությունները
Ընդհանուր իրավունքներ
Դուք կարող եք պահանջել տեղեկություններ պահվող Ձեր տվյալների մասին և իրավունք ունեք ստանալու Ձեր կողմից տրամադրված տվյալները` ընդհանուր և մեքենայաընթեռնելի ձևաչափով: Ավելին, արդարացված դեպքերում կարող եք նաև պահանջել ջնջել, շտկել կամ սահմանափակել Ձեր տվյալները: Եթե Ձ​եր անձնական տվյալները փոխանցվում են ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկիր, որը պատշաճ մակարդակով պաշտպանություն չի ապահովում, կարող եք պահանջել պայմանագրի կամ երաշխիք հանդիսացող որևէ այլ փաստաթղթի պատճենը, որով իրականացվում անձնական տվյալների համարժեք պաշտպանությունը:

Առարկելու իրավունք
Բացի այդ, հիմնավորված դեպքերում Դուք կարող եք առարկել անձնական տվյալների մշակմանը, եթե Ձեր անձնական տվյալների մշակումը բխում է մեր օրինական շահերից (եթե որպես իրավական հիմք նշվում է ՏՊԵԿ-ի 6-րդ հոդվածի  1-ին մասի «զ» կետը):
Սա մասնավորապես վերաբերում է վերլուծության և մարքետինգի նպատակներով Ձեր տվյալների մշակմանը «Google AdWords», «Google Double-Click» կամ «Google (Universal) Analytics» միջոցով:

Ձեր տված համաձայնությունից հրաժարվելը
Մեր կայքից և դրա հետ առնվող ծառայություններից օգտվելու համատեքստում Ձեր անձնական տվյալները մշակելու համաձայնություն տալու դեպքում ցանկացած պահի կարող եք հրաժարվել հետագայում այդ համաձայնությունը կատարելուց: