Քրոնիկ բրոնխիտ

Քրոնիկ բրոնխիտը բրոնխների լորձաթաղանթի քրոնիկ բորբոքումն է: Այն բնութագրվում է որպես տևական հազ խորխով, որը շարունակվում է երկու հաջորդական տարվա մեջ առնվազն երեք ամիս անընդմեջ:

Քրոնիկ բրոնխիտի առաջացման հիմնական պատճառը ծխելն է:

Քրոնիկ բրոնխիտի ժամանակ կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ ոչ մի փոփոխություն չի հայտնաբերվում: Քրոնիկ բրոնխիտն ախտորոշում է բժիշկը` հիվանդության բնորոշ ընթացքի և թոքերի աուսկուլտացիայի (ունկնդրման) հիման վրա: Հիվանդության հիմնական ախտանիշներն են հազը և խորխարտադրությունը: Հիվանդը հազում և դուրս է մղում խորխը հիմնականում առավոտյան ժամերին: Երբեմն թոքերում լսվում է սլվլոց և չոր խզզոց:

Քրոնիկ բրոնխիտի դեպքում պետք է նշանակվի համալիր բուժում:

Առաջին հերթին հարկավոր է վերացնել բորբոքման պատճառ հանդիսացող գործոնները, խուսափել ծխախոտի ծխից և խստիվ հետևել բժշկի ցուցումներին:

Բուժման պատշաճ եղանակների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմեք բժշկի:

Ստուգում. քրոնիկ բրոնխիտ

Առաջին հարց.

Քրոնիկ բրոնխիտը բրոնխների լորձաթաղանթի քրոնիկ բորբոքումն է:

Այո Ոչ
Երկրորդ հարց.

Քրոնիկ բրոնխիտի ախտանշաններից են տևական հազը և խորխարտադրությունը:

Այո Ոչ
Երրորդ հարց.

Բուժման հիմքում ընկած է բորբոքման պատճառ հանդիսացող գործոնների վերացումը:

Այո Ոչ