Քրոնիկ բրոնխիտի սրացում

Քրոնիկ բրոնխիտի սրացումը բնութագրվում է առատ թարախային խորխով և հևոցով ուղեկցվող հազի ուժեղացմամբ: Քրոնիկ գործընթացի սրացումներին երբեմն կարող են նաև հանգեցնել վիրուսային վարակները կամ ալերգենների ներգործությունը: Այնուամենայնիվ, հիվանդության սրացման հիմնական պատճառը բակտերիալ վարակներն են:

Տևական բորբոքային վիճակի հետևանքով բորբոքային գործընթացը գնալով ավելի խորն է ներթափանցում բրոնխների լորձաթաղանթ, ինչի հետևանքով հիվանդը հետագայում ավելի զգայուն է դառնում վարակների հանդեպ:

Հիվանդության սրացման ժամանակահատվածներում այն կարող է ուղեկցվել ուժեղ հազով և խորխարտադրությամբ:

Անհրաժեշտություն դեպքում հիվանդը կարող է ստանալ հակաբիոտիկներ: Նա հակաբիոտիկներով բուժում պետք է ստանա այնքան ժամանակ, մինչ խորխը մաքրվի թարախից:

Բուժման պատշաճ եղանակների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմեք բժշկի:

Ստուգում. քրոնիկ բրոնխիտի սրացում

Առաջին հարց.

Քրոնիկ բրոնխիտի սրացման հիմնական պատճառը բակտերիալ վարակն է:

Այո Ոչ
Երկրորդ հարց.

Սրացման ընթացքում հիվանդի հազը թուլանում է, և երբեմն նկատվում է խորխարտադրություն:

Այո Ոչ
Երրորդ հարց.

Քրոնիկ բրոնխիտի սրացումը, ի թիվս այլ ախտանիշների, բնութագրվում է հազով:

Այո Ոչ