Սուր բրոնխիտ

Երբեմն մրսածության կամ գրիպի  բարդությունների հետևանքով զարգանում է սուր բրոնխիտ:

Կարող է առաջանալ ուժեղ չոր հազ, որը մի քանի օր անց կարող է փոխվել թաց հազի` թարախային խորխով: Սուր բրոնխիտը կարող է ուղեկցվել նաև վատ ինքնազգացողությամբ և բարձր ջերմությամբ: Բրոնխիտով ավելի հեշտ է վարակվել ձմռանը, քանի որ դրա համար նպաստավոր պայմաններ են ստեղծում օդի բարձր խոնավությունը և 0°C սահմաններում տատանվող ջերմաստիճանը: Գլանակ ծխելը (կամ պասիվ ծխող լինելը) մեծացնում է վարակի հանդեպ օրգանիզմի հակվածությունը:

Բրոնխիտը ախտորոշվում է բժշկի կողմից հիվանդի ավանդական բժշկական զննության արդյունքում բրոնխներում աուսկուլտատիվ փոփոխությունների և հիվանդի անամնեզում լրացուցիչ վճռորոշ ախտանիշների, օրինակ` հազի և բարձր ջերմության հիման վրա:

Թաց հազը կարելի է մեղմացնել խորխը նոսրացնող դեղամիջոցներով: Խորհուրդ է տրվում նաև պահպանել անկողնային ռեժիմ: Սակայն ախտանիշների կրկնման, ջերմության բարձրացման և հևոցի դեպքում դիմեք բժշկի: Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել բուժում հակաբիոտիկներով` բակտերիալ վարակի խորացումը կանխելու համար:

Բուժման պատշաճ եղանակների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմեք բժշկի:

Ստուգում. սուր բրոնխիտ

Առաջին հարց.

Բրոնխիտը կարող է զարգանալ մրսածության և գրիպի բարդացման հետևանքով:

Այո Ոչ
Երկրորդ հարց.

Սուր բրոնխիտի բուժման համար ի թիվս այլոց նշանակում են խորխը նոսրացնող դեղամիջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ջերմիջեցնող դեղամիջոցներ: Համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարկավոր է նշանակել բուժում հակաբիոտիկներով:

Այո Ոչ
Երրորդ հարց.

Բրոնխիտն ախտորոշում է բժիշկը հիվանդին զննելու արդյունքում:

Այո Ոչ