Թոքերի էմֆիզեմա

Թոքերի էմֆիզեման առաջանում է թոքերի ալվեոլների` օդով չափից ավելի լցվելու հետևանքով, ինչը հանգեցնում է ալվեոլների առաձգականության թուլացմանը և պատերի վնասմանը:

Արդյունքում, ալվեոլների քանակը գնալով նվազում է, իսկ մնացած բշտիկների չափսերը մեծանում են` աստիճանաբար թուլացնելով  թոքերի առաձգականությունը, որը փոխարինվում է թոքերի ոչ առաձգական կոշտ զանգվածով:

Թոքերի էմֆիզեման կարող է առաջանալ քրոնիկ բրոնխիտի հետևանքով: Այն կարող է առաջանալ նաև այն մարդկանց մոտ, ում աշխատանքը կապված է խիստ շնչառական լարվածության հետ, օրինակ` փողային գործիք նվագող երաժիշտներ, ապակի փչող բանվորներ և այլն:

Էմֆիզեմայի առաջին ախտանիշը կարող է լինել աստիճանաբար ուժեղացող հևոցը, հատկապես` ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:

Խորհուրդ է տրվում`

-խուսափել գրգռիչներից

-շնչառական համակարգի վարակիչ -հիվանդություններից

-պրոդուկտիվ (խորխով) հազի բուժում

-ֆիզիոթերապիա

Բուժման պատշաճ եղանակների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմեք բժշկի:

Ստուգում. թոքերի էմֆիզեմա

Առաջին հարց.

Թոքերի էմֆիզեման կարող է առաջանալ քրոնիկ բրոնխիտով հիվանդների մոտ, բայց կարող է առաջանալ նաև այլ մարդկանց, օրինակ` փողահարների մոտ:

Այո Ոչ
Երկրորդ հարց.

Թոքերի էմֆիզեմայի առաջին ախտանիշը կարող է լինել աստիճանաբար ուժեղացող հևոցը:

Այո Ոչ
Երրորդ հարց.

Թոքերի էմֆիզեմայի բուժումը ներառում է նաև դեղամիջոցի օգտագործումը, որը նպաստում է շնչառական ուղիներից խորխի դուրս բերմանը։

Այո Ոչ