Բրոնխոէկտազիա

Բրոնխոէկտազիայի ժամանակ դրսևորվում են մշտական փոփոխություններ, որոնք առաջանում են բորբոքային փոփոխությունների ազդեցությամբ բրոնխների պատի վնասվածքի հետևանքով:

Բրոնխոէկտազիան հանգեցնում է բրոնխների չափից շատ լայնացմանը և դեֆորմացմանը` խոչընդոտելով շնչուղիներից արտադրության պատշաճ հեռացմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է վարակիչ գործընթացների կրկնությանը, բորբոքային գործընթացներին և հետագա վնասվածքներին:

Բրոնխոէկտազիայով հիվանդների մոտ նկատվում է մշտական հազ – առատ` լիաբերան խորխով: Առավել մեծ քանակով խորխը դուրս է մղվում առավոտյան` արթնանալուց անմիջապես հետո:

Թարախով խորխի դեպքերում, ինչը վկայում է բակտերիալ վարակի մասին, բժիշկը, որպես կանոն, նշանակում է բուժում հակաբիոտիկներով:

Ավելի ծանր դեպքերում հնարավոր է վիրաբուժական միջամտություն:

Բուժման պատշաճ եղանակների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմեք բժշկի:

Ստուգում. Բրոնխոէկտազիա

Առաջին հարց.

Բրոնխոէկտազիան գլխավոր բրոնխների ախտաբանական, անդառնալի լայնացումն է:

Այո Ոչ
Երկրորդ հարց.

Բրոնխոէկտազիայով հիվանդների մոտ նկատվում է առատ խորխ:

Այո Ոչ
Երրորդ հարց.

Շատ դեպքերում խորխի մեջ կա թարախ. բժիշկները, որպես կանոն, նշանակում են բուժում հակաբիոտիկներով:

Այո Ոչ